ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ և թշնամանք չունեն նրա ժողովրդի նկատմամբ։ Այս մասին Իսրայելի Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցել Իրանի հետ, և ԱՄՆ-ի այդ առաջարկը թուլության նշան չէ։
Թրամփն ասել է, որ ուրախ կլինի վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը պատրաստ լինի բանակցել և համաձայնության գալ։
Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովի ժամանակ իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, մասնավորապես, նշել է. «Կան մեծ, հսկայական պատժամիջոցներ, և ես ուրախ կլինեմ վերացնել դրանք, երբ իրանական կողմը պատրաստ լինի բանակցել, նրանք չեն կարող գոյատևել այդ պատժամիջոցներով: Մենք ցանկանում ենք, որ պատժամիջոցները հանվեն։ Մենք կավարտենք խաղաղությամբ: Կարծում եմ՝ Իրանի հետ ամեն ինչ լավ կլինի»: