00:00:00

Գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա․ Գագիկ Ծառուկյան

08:26, 13 հոկտեմբեր 2025 Տեսանյութեր

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։ Այս օրերին համայնքում իրականացվում է կարտոֆիլի, բազուկի և գազարի բերքահավաքը։
Նախապես ծրագրված ներդրումներն արդեն իրականացվել են, և արդյունքներն այսօր տեսանելի են՝ բարձր բերքատվություն, որակյալ մթերք և աշխատատեղեր համայնքում։ Տեխնոլոգիական նոր լուծումները գյուղատնտեսական աշխատանքները դարձրել են առավել կազմակերպված, արդյունավետ և համահունչ ժամանակակից պահանջներին։
Այն, ինչ տեսնում ենք, լավագույն օրինակն է այն համոզման, որ գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա։
Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր