00:00:00

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Սիրիայում տեղակայված ռազմաբազաները. Լավրով

22:14, 09 հոկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը ցանկանում է պահպանել Սիրիայում տեղակայված ռազմաբազաները: Այս մասին «Կամուրջներ դեպի արևելք» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հավելել է, որ բազաների գործունեության ձևաչափը կարելի է փոխել ներկայիս իրողություններին համապատասխան։

Բացի դրանից՝ Լավրովը նաև կարծիք է հայտնել, որ և՛ Սիրիայի կառավարությունը, և՛ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ հետաքրքրված են, որ ռուսական ներկայությունն այնտեղ պահպանվի:

«Իհարկե, դա այլևս ռազմական ճանապարհով օրինական իշխանություններին այս կամ այն ընդդիմադիր ուժերից պաշտպանելու աջակցություն չէ, գործառույթները պետք է վերաձևակերպվեն»,-եզրափակել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր