00:00:00

Վրաց ժողովուրդն արժանի է ժողովրդավարության, ոչ թե ավտոկրատիայի. ԵԺԿ

20:20, 08 հոկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Վրաց ժողովուրդն արժանի է ժողովրդավարության, ոչ թե ավտոկրատիայի. նրանք ցանկանում են ինտեգրում Եվրոպայի հետ, ոչ թե մեկուսացում, ասված է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հայտարարության մեջ, գրում է aliq.ge-ն:  

«Մինչ վրաց ժողովուրդը շարունակում է պայքարել իր ազատությունների և եվրոպական ապագայի համար, օլիգարխ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 4-ին անցկացրեց ևս մեկ կեղծված ընտրություն Վրաստանի պատմության մեջ ամենացածր մասնակցությամբ և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտի պայմաններում՝ ռեժիմի հակառակորդների նկատմամբ բռնությունների և ձերբակալությունների ֆոնին։ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների վերջերս ձեռնարկած ձերբակալություններն ու հետապնդումների սպառնալիքները նպատակ ունեն սահմանափակելու մարդկանց բողոքի իրավունքը, վերացնելու արևմտամետ ընդդիմությանը և հասարակության մեջ սերմանելու համատարած վախ», — ասված է հայտարարության մեջ։

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է արել Եվրամիությանը «պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խաթարում են Վրաստանում օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները»։

«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին դադարեցնել բռնությունն ու ճնշումները և հարգել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները։ Մենք կոչ ենք անում Եվրամիությանը և դրա անդամ պետություններին թիրախային պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և նրա կողմնակիցների նկատմամբ, որոնք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խաթարմանը», — հայտարարել է ԵԺԿ-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր