00:00:00

Արարատի քրեական ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրանյութ պատրաստելու դեպք են բացահայտել

14:00, 08 հոկտեմբեր 2025 Իրավական

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շահումյան գյուղի 49-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ, պատրաստում թմրանյութ և օգտագործում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 6-ին Շահումյան մեկնած քրեական ոստիկաններին 49-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շահումյանցու տան բակում հայտնաբերվել են կանեփի մշակված բույսեր, կիսաչոր ճյուղեր, իսկ տան նախասրահում՝ ընդհանուր մեկուկես կիլոգրամից ավելի թմրանյութով 45 ապակե տարա և 2 փաթեթ:
49-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր