Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի ԱԳՆ-ում հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է ստեղծվելու՝ եվրոպական ինտեգրման վարչություն։
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխություն ները՝ 1) Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն.
2) քաղաքական ծրագրավորման վարչությունը միացնել դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: