00:00:00

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ. ԱԺ նախագահի խոսնակ

11:42, 06 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել»,– նշել է նա։

Ավելի վաղ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի դեպքում եւս ժամկետների խախտում է եղել, սակայն այն ժամանակ որոշակի լուծում է տրվել և նույնը պետք է արվի այս դեպքում։ Նրա խոսքով, եթե զեկույցը կա, իսկ այն գոյություն ունի, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն պետք է մտնի ԱԺ լիագումար նիստ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր