00:00:00

ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունը կկործանվի․ Պուտինը՝ Ուկրաինային Տոմահավկ հրթիռներ մատակարարելու մասին

09:42, 05 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի կողմից Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռների հնարավոր տեղափոխման հարցը․

«Սա կհանգեցնի ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների կործանմանը։ Ամեն դեպքում, դա կոչնչացնի ի հայտ եկած դրական միտումները», – նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը ավելի վաղ հայտարարել էր՝ «Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի։

ՌԴ նախագահը նշել էր, որ Tomahawk-ները հզոր զենք են, միայն թե ոչ այնքան ժամանակակից։

Նրա խոսքով՝ նման մատակարարումները կարող են վնաս հասցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր