00:00:00

Մեր պատերազմը կարող է ավարտվել նույն կերպ, ինչպես հայ-ադրբեջանական հակամարտությունը. Ուկրաինայի նախկին արտգործնախարար

20:52, 01 հոկտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Պատերազմի ավարտի երկու հնարավոր սցենար կա՝ ֆիննական կամ հայ-ադրբեջանական։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան, հաղորդում է «Обозреватель» պարբերականը։

«Ուկրաինան այս պատերազմից գոյատևում է որպես պետություն, դուրս է գալիս դրանից ավելի ուժեղ, արնաշաղախ, բայց որպես պետություն, որպես ազգ, ավելի ուժեղ, վերադառնալով Արևմտյան աշխարհ, որտեղից մեզ գողացել են 300 տարի առաջ՝ առանց տարածքների մի մասի, բայց նաև առանց այդ տարածքների կորստի իրավական ճանաչման։ Այնուհետև ի հայտ են գալիս իրադարձությունների երկու հնարավոր զարգացումներ։

Առաջին սցենարը, պայմանականորեն, ֆիննական կամ դանիականն է։

19-րդ դարում Դանիան կորցրեց Շլեզվիգը և Հոլշտեյնը՝ Պրուսիայի հետ սահմանին գտնվող մեծ տարածք, որը բռնակցել էր այն։ Դանիան համակերպվել էր դրա հետ և ասաց. «Լավ, եկեք կառուցենք այն, ինչ ունենք», և կառուցեց հաջողակ երկիր։ Ֆինլանդիան պատերազմում պարտվեց ԽՍՀՄ-ին։ Ֆինլանդիան ասաց. դա շատ վիրավորական է, մենք կորցրեցինք, բայց դե ինչ արած, մենք համակերպվեցինք, և մենք կառուցում ենք կարգին երկիր մեր ունեցած սահմաններում։ Ես կրկին ընդգծում եմ (քանի որ ամեն ինչ այժմ բացահայտվում է և վերածվում է ամպագոռգոռ վերնագրերի). ես չեմ աջակցում այդ սցենարին, բայց դրանք պատմական օրինակներ են մարդկանց և էլիտայի կողմից նման որոշումներ ընդունելու համար։

Երկրորդ սցենարը կլինի այն, որ մենք կշարժվենք հայ-ադրբեջանական հիպոթետիկ ալգորիթմին. նախապատրաստվել այս տարածքները վերագրավելու կամ դիվանագիտորեն վերադարձնելուն։ Մենք տասնամյակներ կծախսենք դրա վրա և կսպասենք այն պահին, երբ կկարողանանք դրանք վերադարձնել։

Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք։ Եվ մենք ապացուցել ենք, որ անհնար ոչինչ չկա։ Հետևաբար, միակ հարցը կլինի այն, թե ով է ավելի արդյունավետ օգտագործում ժամանակը հրադադարից հետո»,- վստահեցրել է Կուլեբան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր