00:00:00

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Յարոսլավ Ցվեյկ-Կարպովիչին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները

21:58, 30 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Սեպտեմբերի 30-ին, Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ» առաջատար ուղեղային կենտրոնի տնօրեն Յարոսլավ Ցվեյկ-Կարպովիչին:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում դրանց կարևորությունը, անդրադարձ է կատարել TRIPP նախագծին՝ որպես  Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի:

Քննարկվել են տարբեր ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այս ուղղությամբ փոխգործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր