Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է անցկացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը և «Զանգեզուրի միջանցքը»:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը։ Ընդգծում ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,-հայտարարել են Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում: