00:00:00

Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից. Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանի վարչապետին

21:23, 29 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ընդգծել է ժամանակակից տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների կարևորությունը միջազգային առևտրի զարգացման համար՝ նշելով, թե «վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է Եվրասիայի հիմնական տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը»։ 

Ասադովը, մասնավորապես, ասել է. «Մենք անընդհատ աշխատում ենք մեր տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, մեծ ուշադրություն է դարձվում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը։ Բացի այդ, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, մենք սկսում ենք ակտիվորեն աշխատել նոր «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հեռավար մասնակցելով ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին, ի պատասխան Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթի, հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր