00:00:00

Բնավ չենք կասկածում, որ Թուրքիան հարգում է ինքն իրեն. Լավրովը՝ ռուսական նավթ չգնելու Թրամփի պահանջի մասին

22:44, 27 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում անցկացված մամուլի ասուլիսում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որով ցանկանում էր, որ Թուրքիան դադարեցնի ռուսական նավթի գնումները։

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը հարգում է Թուրքիայի դիրքորոշումը։

«Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ուզում եմ հաստատել այն, ինչ միշտ ասում եմ Թուրքիայի և մեր մյուս գործընկերներից որևէ մեկի մասին։ Մենք հարգում ենք Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը, և բնավ չենք կասկածում, որ Թուրքիայի Հանրապետությունը հարգում է ինքն իրեն և իր ժողովրդին»,- ասել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր