00:00:00

Նյու Յորքում քննարկվում են COP17-ի կազմակերպման և համագործակցության հեռանկարները

21:57, 26 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Շարունակվում է իմ աշխատանքային այցը Նյու Յորք։ Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարար Համբարձույմ Մաթևոսյանը։

Այցի օրակարգում մի շարք հանդիպումներ են COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում գործընկերների հետ քննարկում ենք կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

Այսօր հանդիպում ունեցա ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։

Առանձնահատուկ շեշտադրեցի ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Քննարկեցինք նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։

Կարևորեցինք շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր