00:00:00

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է. բացառիկ մանրամասներ

11:03, 26 սեպտեմբեր 2025 Իրավական

Մեր տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է:

MediaHub-ի աղբյուրը հայտնեց, որ սպանություն կատարելու մեջ կասկածյալը  նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից:

Մեզ պատմեցին, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել  են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Մեզ ասացին, որ իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով: 

ՆԳՆ-ի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Որևէ նոր բան չենք կարող հայտնել»:

Ճշտող հարցին՝ Ախտոյանի սպանված հորաքրոջ որդու եղբորը բերման չե՞ն ենթարկել գործի շրջանակներում, Սարգսյանը միայն նշեց. «Տարբեր անձինք են բերվել, այլ մանրամասներ չկան»:

Սպասենք պաշտոնական հաստատման:

Մանրամասները՝ հղումով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր