00:00:00

Թրամփը հրաժարվում է «թղթե վագր» արտահայտությունից՝ Ռուսաստանի հասցեին

20:41, 25 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «թղթե վագր» արտահայտությունը։ Նրա խոսքով՝ ինքը երբեք ոչ ոքի այդպես չի անվանի։ Այդ մասին նա ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, գրում է РИА Новости-ն։

Սեպտեմբերի 23-ին Թրամփը հանդես էր եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «անիմաստ պայքար է մղում Ուկրաինայում»։ Այդ ժամանակ նա Մոսկվային անվանել էր «թղթե վագր», ինչն առաջացրել էր մեծ արձագանք։

Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։ Սակայն վերջին հանդիպումներից հետո նա մեղմել է իր հռետորաբանությունը և մասամբ հրաժարվել Ռուսաստանին ուղղված կոշտ գնահատականներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր