00:00:00

Միրզոյանը և Մոնղոլիայի ԱԳ նախարարը ստորագրել են դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին արձանագրություն

23:37, 24 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարար Բատմունխ Բատցեցեգի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Բատմունխ Բատցեցեգը ստորագրել են «Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, երկկողմ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման, ոլորտային համագործակցության ներուժի առավելագույնս իրացման հարցում առկա պատրաստակամությունն ու նախադրյալները։ Հայաստանի և Մոնղոլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր