00:00:00

Միացյալ Նահանգները Ռուսաստանին «վտանգավոր վարքագիծը դադարեցնելու» կոչ է արել

20:48, 22 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը, - ըստ BBC-ի՝ ռուսական կործանիչների Էստոնիայի օդային տարածքի խախտմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ ներկայացուցիչ Մայք Ուոլցը։

«Միջադեպը, որը տեղի ունեցավ անմիջապես ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք ներխուժումից հետո, ստեղծում է տպավորություն, որ Ռուսաստանը կամ ձգտում է սրել իրավիճակը և Ուկրաինայի հետ հակամարտության մեջ ներքաշել լրացուցիչ երկրներ, կամ էլ չունի լիակատար վերահսկողություն իր կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը շահագործող անձանց նկատմամբ»,- հայտարարել է Ուոլցը։

«Վերստին Ռուսաստանին՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, կոչ եմ անում պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, հարգել հարևանների ինքնիշխանությունը և դադարեցնել նրանց օդային տարածքի խախտումը։ Ես միաժամանակ Ռուսաստանին կոչ եմ անում անմիջականորեն համագործակցել Ուկրաինայի հետ՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,- եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Եվրոպական երկրները, ներառյալ՝ Էստոնիան, Դանիան, Հունաստանը, Սլովենիան և Միացյալ Թագավորությունը, խստորեն դատապարտել են միջադեպը։

Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին հերքել է Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեղադրանքները: Նա Եվրոպային մեղադրել է «պարանոյայի» մեջ, որը «նոր բարձունքների է հասնում»:

Պոլյանսկին իր խոսքը եզրափակել է՝ հայտարարելով, որ երբ եվրոպական երկրները անվտանգության վերաբերյալ ցանկանան լուրջ քննարկում անել, «գիտեք՝ մեզ որտեղ գտնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր