00:00:00

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև հյուպատոսական խորհրդակցություններ են տեղի ունեցել

23:29, 10 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։ 

Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳ նախարարությունների  միջև ստորագրվել է հուշագիր։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր