00:00:00

Բայրամովն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

22:30, 10 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ադրբեջանաամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցեր, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Նշվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների երկարամյա պատմության, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։

Հատկապես նշվել է այս տարվա օգոստոսին կայացած բարձր մակարդակի այցի և շփումների նշանակությունը երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։

«Ընդգծվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությամբ ձեռք բերված պատմական համաձայնությունների նշանակությունը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հակամարտությունից հետո մնացած կառույցների վերացումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր