Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լևոն Պետրոսյանը նշանակվել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ԲԴԽ-61-Ո-118 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։
Առաջին հայացքից այս նշանակումը կարելի էր շարքայի լրահոս համարել, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ Լևոն Պետրոսյանը մինչ դատավոր նշանակվելը ընդամենը դատարանում աշխատող է եղել: Պետրոսյանը եղել է Վազգեն Ռշտունու օգնականը:
Դատաիրավական ոլորտի մասնագետներին զարմացրել է Պետրոսյանի նշանակումը: Մեզ հետ զրույցում ոմանք կարծիք հայտնեցին, թե իշխանության «սրտի» հերթական դատավորին են նշանակել, որ համալրի մյուս բոլոր այն դատավորների շարքին, ովքեր Փաշինյանի հրահանգն են կատարում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր ասել. «Կա էդպիսի մի դատավոր, որ իմ ասածը չանի»:
Հանուն արդարության նշենք, որ այնուամենայնիվ կան դատավորներ, ովքեր շարունակվում են առաջնորդվել օրենքի գերակայությամբ, ոչ թե քաղաքական հրամաններով, կամ sms-ներով, բայց դա Պետրոսյան Լևոնին չի վերաբերում: