00:00:00

«Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան». Գերմանիայում ՀՀ դեսպան

21:23, 09 սեպտեմբեր 2025 Արտաքին քաղաքականություն

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, ՍԴԿ խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Ադիս Ահմետովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

 

«Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերը։

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան, իսկ ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։

 

Միաժամանակ դեսպանը նշեց, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև հարևան երկրների, Եվրոպական Միության և Գերմանիայի համար։

Ընդգծեց, որ համաձայնագրի նախաստորագրմամբ նվազեցվում են անվտանգային ռիսկերը, որոնք մինչ այս խոչընդոտ են հադիսացել օտարերկրյա ներդրողների համար՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին։

Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին»,- ասված է հաղորդագրությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր