00:00:00

Երևանում 24-ամյա երիտասարդի են ձերբակալել. նրա մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ մարիխուանա

13:36, 05 սեպտեմբեր 2025 Իրավական

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները սեպտեմբերի 3-ին Շենգավիթի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են հող փորող մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ դիմել է փախուստի:

Պարեկները նրան հետապնդել, բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ՝ ընդհանուր 24,38 գրամ քաշով: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր