Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել անգամ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին։ Տեղացիների փոխանցմամբ՝ ծեծի ենթարկված ոստիկաններից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է։ Այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Լրագրողի տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով ձերբակալվել են Յայլոյան եղբայրները, նրա որդիները, եւս մի քանի անձ։
Շահումյան գյուղում համոզված են, որ պատմությունը իրավական հետեւանք չի ունենա։ «Ոստիկաններին ծեծողներից մեկը ՔՊ-ական համայնքապետ է, ուստի ամեն ինչ կմնա անպատիժ», — լրագրողի հետ զրույցում ասել է ականատեսներից մեկը։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատել է լուրը, ասել, որ նման միջադեպ իսկապես արձանագրվել է։ «Կան հինգ ձերբակալվածներ, նախաձեռնվել է քրեական վարույթ», — նշեց Սարգսյանը։