00:00:00

Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին․ Պուտին

14:09, 03 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգությունն ապահովելու համակարգը, բայց դա չպետք է անի մեկ այլ երկրի հաշվին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրելու իր անվտանգության համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության հաշվին»,- ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր