00:00:00

Վերջ տվեք ապօրինություններին և անհապաղ ազատ արձակեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ Մայր Աթոռ

12:53, 03 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

«Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։

Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր