00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ի խցի սանհանգույցում երիտասարդ կալանավորի դին են հայտնաբերել

14:24, 02 սեպտեմբեր 2025 Իրավական

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին՝ իր խցի սանհանգույցում ինքնաշեն պարանով կախված վիճակում։ Այս մասին հայտնեցին ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Նա անազատության մեջ է հուլիսի 31-ից։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ իրավապաշտպաններն ահազանգում են հայաստանյան ՔԿՀ-ներում ինքնասպանությունների, մահվան դեպքերի աճի մասին՝ պատկան մարմիններից պահանջելով քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր