00:00:00

Պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են. Մուսավին՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

20:15, 30 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից:
 
Ս.Ա.Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:
 
Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը:
 
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր