Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
՛՛Մինչև սրան հասնելը պիտի սահմանազատում արվի, պիտի այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, սահմանային անցակետեր պիտի կառուցվեն, համապատասխան մաքսային ծառայություններ լինեն, այս ամենը փոխադարձության սկզբունքին համապատասխան պետք է արվի՛՛,-նշել է նա:
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ սուվերեն տարածքներ կան, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ, որ մեր վերահսկողության տակ են։
՛՛Տարածքների վերադարձը տեղի կունենա սահմանազատման գործընթացի արդյունքում՛՛,-նշել է նախարարը: