00:00:00

Այդ հողը պատկանելու է ՀՀ–ին, 99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որեւէ աղերս չունեն. Միրզոյան

23:13, 27 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիության է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժ է լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք լինեն սահմանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»: 

Նախարարի խոսքով՝ այն հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը ՀՀ տարածքում, որից օգտվելու են, օրինակ, ադրբեջանական գնացքները, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։

«99 տարվա մասին խոսակցություններն առայժմ իրականության հետ որևէ աղերս չունի։ Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»,– ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը օգոստոսի 8–ի ասուլիսի ժամանակ էր հայտարարել, որ ԱՄՆ–ն վարձակալում է 99 տարով ճանապարհը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր