00:00:00

Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է․ Միրզոյան

22:50, 27 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք չենք ասում կնքվել է համաձայնագիր, այո՛, նախաստորագրվել է, գործողություններ կլինեն, սակայն ենթադրում եմ՝ հետագա ստորագրման, վավերացման փուլերն իրենց կշռով գուցե նույնիսկ չկարողանան գերազանցել նախաստորագրմանը»:

Միրզոյանի խոսքով՝ նախաստորագրած պայմանագրում չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար, վատ` մյուսի համար։

«Նախաստորագրած պայմանագիրն ու ստորագրած հռչակագիրը բխում են և կառուցված են երկու երկրների համար փոխշահավետությունից»,-ասաց նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե աշխարհում շատ են եղել դեպքեր, երբ պայմանագրեր են խախտվել, այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան պայմանագիրը չի խախտվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր