00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդակցություններ կսկսի Մինսկի խմբի փակման վերաբերյալ

20:24, 18 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կվարի քննարկումներ մասնակից պետությունների հետ՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակել Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են կազմակերպության գլխավոր գրասենյակում։

Մասնավորապես՝ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները։

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ կոչ՝ Նախարարների խորհրդին առաջարկով լուծել Մինսկի խմբի և այլ դրանց առնչվող կառույցների փակման հարցը։

«Ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս ձեռքբերման կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի դերը այս գործընթացին նպաստելու գործում»,- ընդգծել է կազմակերպությունը։

Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

Բացի երեք համանախագահ երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, խմբում են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան, Հայաստանը և Ադրբեջանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր