00:00:00

Միրզոյանը Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

21:03, 11 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

 

Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին է շրջանառվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը:

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից անդին գործընկերների համար փոխկապակցվածության ավելացման աննախադեպ հնարավորությունների շուրջ:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից շնորհավորանքի և գործընթացում շարունակական աջակցության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր