00:00:00

Հունաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը

22:25, 10 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված համաձայնագրերը՝ որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Հունաստանը բարձր է գնահատում երկու կողմերի, ինչպես նաև ԱՄՆ կառավարության ջանքերը, որոնք հնարավոր դարձրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։

Երկու երկրների միջև վերջնական Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը կլինի հարատև խաղաղության և բարեկեցության ապահովման հաջորդ քայլը` որպես առաջնորդող սկզբունքներ ունենալով ինքը իշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր