00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումը

21:02, 09 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։ Այս մասին ասված է ՄԱԿ ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին, ուրբաթ օրը ստորագրված համապարփակ համատեղ հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան։

Գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հանձնառությունը շարունակական երկխոսությանը և վստահության ամրապնդմանը, և ճանաչում է նախագահ Թրամփի ջանքերը՝ այս հարցում առաջընթացը խթանելու համար։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի ամուր աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու բոլոր ջանքերին»,-նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր