00:00:00

Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը

20:03, 09 օգոստոս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է aliq.ge-ն:

«Ձեր հաջողությունը Կովկասում խաղաղության և առաջընթացի հաջողություն է։ Վրացիները գիտեն խաղաղության և անկախության արժեքը և գնահատում են այս մեծ նվաճումը՝ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի կողմից դրան խոչընդոտելուց հետո», — գրել է Զուրաբիշվիլին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդներին X սոցիալական ցանցում։

Օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղ հարաբերությունների հռչակագիր և լիարժեք խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր