ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը արժանի է դրական գնահատականի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան կվերլուծի ԱՄՆ հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Նա հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական։ Զախարովան նշել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը։