ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը ողջունել է խաղաղության հաստատման գործում առաջընթացը։
Նա գրել է․
«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ներդրման համար։
Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով»։