ԱՄՆ նախագահ Թրամփն այսօր Սպիտակ տանը կանցկացնի արարողություն, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին գրում է NBC News-ը:
Նշվում է, որ համաձայնագիրը բացում է «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» Հարավային Կովկասի տարածաշրջանով։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ նախօրեին տարածած հայտարարությունից ի վեր նրանք զանգեր են ստացել ինը տարբեր օպերատորներից, դրանց թվում՝ երեք ամերիկյան ընկերություններից, որոնք հետաքրքրված են երթուղու շահագործմամբ։
«Դա մեծ ազդեցություն կունենա ամերիկյան բիզնեսի և ամբողջ Եվրոպայում էներգամատակարարման վրա։ Այստեղ տանուլ տվողներն են Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։ Հաղթողն Արևմուտքն է»,- գործարքից առաջ հեռախոսազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։