00:00:00

Կառավարությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է ԱՄՆ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը

12:56, 04 օգոստոս 2025 Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Կառավարության լրատվության վարչությունից:

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։

Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից լուրեր էին տարածվել ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր