00:00:00

Զանգեզուրը վերահսկելու ԱՄՆ-ի առաջարկը սպառնալիք է Հարավկովկասյան տարածաշրջանի համար. Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

22:50, 19 հուլիս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Իրանի խորհրդարանի ներքին հարցերով հանձնաժողովի անդամ Գեղարդ Մանսուրյանը Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը ամերիկյան մասնավոր ընկերությանը փոխանցելու ԱՄՆ առաջարկը համարեց Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, Իրանի ազգային անվտանգության և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված լուրջ սպառնալիք, գրում է parstoday.ir-ը:

Նա ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն քաղաքականությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական կայունության պահպանումն է, և ցանկացած արտաքին փոփոխություն կհակասի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։

Նշելով,որ Իրանն հաջողությամբ թիկունքում թողեց սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմը, Մանսուրյանը Արևմուտքի և որոշ տարածաշրջանային դաշնակիցների վերջին դիվանագիտական քայլերը անվանեց երկրի հյուսիս-արևմուտքի ռազմավարական անվտանգության դեմ ուղղված նոր սպառնալիք։

Նա զգուշացրեց, որ Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համաձայնագրերը ավելի են բարդացրել իրավիճակը և Հայաստանի կառավարությանը կոչ արեց ողջամտորեն զերծ մնալ Զանգեզուրը երրորդ կողմին հանձնելուց։ Նա նաև ընդգծեց արտաքին միջամտությանը դիմակայելու և տարածաշրջանային լուծումներ կիրառելու անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր