00:00:00

Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը

00:04, 17 հուլիս 2025 Արտաքին քաղաքականություն

Երևանում Արցախի ներկայացուցչությանը շենքից զրկելը եղել է Ադրբեջանի պահանջը, որը հնչեցվել է Աբու Դաբիում։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval.az-ը:

«Հատկանշական է, որ շենքից նրանց (արցախցիներին-խմբ.) զրկելու որոշումը կայացվել է անցած շաբաթ՝ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցություններից հետո։ Ըստ երևույթին, Բաքուն այս հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, և Երևանը ստիպված է եղել արձագանքել։ Ավելի վաղ Երևանի կենտրոնում գտնվող անջատողականները թույլ էին տվել իրենց կոշտ հարձակումներ գործել Ադրբեջանի դեմ, ինչը զայրացրել էր Բաքվին և կասկածի տակ դրել Երևանի անկեղծությունը խաղաղ բանակցություններում»,-գրել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Նշենք, որ գույքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։ Այն եղել է Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը ՀՀ-ում։

Այսօրվա ասուլիսում խոսելով Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին, Փաշինյանն ասել է՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին։

«Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,-հայտարարել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր