Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին:
Սիմոնյանը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի նախագահների հետ։