00:00:00

Աջակցում ենք Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը․ Մակրոնը՝ Փաշինյանին

16:50, 29 հունիս 2025 Արտաքին քաղաքականություն

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։

Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի Կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր