00:00:00

ՏԿԵ նախարար Խուդաթյանը Ստամբուլում է

20:50, 28 հունիս 2025 Արտաքին քաղաքականություն

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքիայում է՝ Ստամբուլում։ Այդ մասին նախարարության տարածած մամլո հաղորդագրությունից ենք տեղեկանում․

 

«Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։

 

Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

 

Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։

 

Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։

 

Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր