00:00:00

Բաքուն հերքում է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների՝ Իրանի հետ սահմանին թռիչելու մասին լուրերը

20:07, 13 հունիս 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDİA) հայտարարել է, որ համացանցում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Իրանի հետ սահմանին, չեն համապատասխանում իրականությանը:

Նշվում է, որ նման լուրերը նախատեսված են «տեղեկատվության մանիպուլյացիայի համար, հանդիսանում են կեղծ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»։

«Մենք կոչ ենք անում հասարակությանը վստահել միայն պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվությանը, իսկ լրագրողներին ու հասարակական ակտիվիստներին՝ միշտ ցուցաբերել սկզբունքայնություն  նման դեպքերում, զգոն լինել այն պայմաններում, երբ կեղծ և մոլորեցնող տեղեկատվական արշավները թափ են հավաքում»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր