Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության կազմով հանդիպեցինք Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության գլխավոր տնօրեն Հելեին Բաքըրի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանը:
՛՛Հանդիպմանը քննարկեցինք Հայաստան–Եվրամիություն համագործակցության հեռանկարներն ու Նիդերլանդների հետ հարաբերությունների խորացման ուղիները։ Նիդերլանդական կողմը, կարևորելով Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները և ԵՄ հետ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը, վստահեցրեց՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունն իրենց կառավարության օրակարգում է։
Ներկայացրինք նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված մեր քայլերը՛՛,-նշել է նա։