00:00:00

ՔՊ-ի պատգամավորներն ընդունել են սուրճի ապարատների համար 40 հազար դրամի պետական տուրքի դեմ բողոքող ակցիայի մասնակիցներին

20:41, 01 ապրիլ 2025 Սոցիալական Հայաստան

Իմ նախաձեռնությամբ ԱԺ-ում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման վերաբերյալ, որով նախատեսվում է սահմանել վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք ։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը.

«Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Երևան քաղաքի ավագանու անդամներ, համապատասխան ոլորտը կարգավորող վարչությունների պետեր, վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ գործարարներ, ովքեր ներկայացրել են իրենց դիտարկումները և հանդես եկել առաջարկություններով։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք շահագռգիռ կողմերով շարունակել քննարկումները և՛ քաղաքի շահից, և՛ տնտեսվարողների շահերից բխող կարգավորումներ գտնելու վերաբերյալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր