00:00:00

Լինելու է օրհներգի 6 տարբերակ, եթե դրանից շեղվեն, միգուցե սանկցիա կիրառվի. Սիսակ Գաբրիելյան

07:57, 26 փետրվար 2025 Քաղաքականություն

Երկրորդ ընթերցման ժամանակ կառավարության ժամանակ եղել են մի քանի առաջարկներ, որոնք բովանդակային չեն, տեխնիկական որոշակի փոփոխություններ են: Այս մասին ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Առաջին, երկորդ ընթերցմանը մենք էլ ավելի ենք հստակեցրել օրհներգի կատարման կարգը և ձևը: Շատ ավելի պարզ ասեմ, մենք ունենք մեկ հավելված օրենքում և ասում ենք, որ հենց էս հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել կամ ակապելլա կամ երկուսը միասին և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել: Միայն երաժշտության համար  տվել ենք երկար տարբերակի  նոտաները, երգչախմբի դեպքում տվել ենք տեքստը և նաև այս նույն երեք տարբերակները կարճ տարբերակով ենք սահմանել: Առաջին ընթերցման ժամանակ էլ ես ասեցի, որ աշխարհի բոլոր օրհներգները տարբեր միջոցառումների ժամանակ, կախված միջոցառման տևողությունից, բնույթից կատարվում են կարճ տարբերակով և այստեղ էլ, իմ կարծիքով, անհրաժեշտություն կա միասնական ստանդարտ ունենալու»,- նշեց նա: 

«Այսինքն, լինելու է օրհներգի 6 տարբերակ, եթե դրանից շեղվեն, միգուցե սանկցիա կիրառվի»,- ասաց նա:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր