«Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ վերջերս դրա մասին առավել մանրամասն ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն է խոսել:
«Այս մարդկանց շուտափույթ հայրենադարձության խնդիրը կարևոր է ոչ միայն գործի՝ լիարժեք ապօրինի բնույթ կրելու, այլ նաև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի առկայության պատճառով:ՀՀ գործող ռեժիմի՝ թեման օրակարգային չդարձնելու պայմաններում ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են ամբողջությամբ խախտվում, այլև պաշտոնական Բաքուն թեման, ըստ նպատակահարմարության, շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի»,- գրել է Տ.Աբրահամյանը։